Logo

Աղբյուր. «Բարսելոնայի» ֆուտբոլիստը մտափոխվել է. նա սպասում է «Ռոմայի» զանգին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
12:35 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» երիտասարդ վինգեր Էզալզուլին մտադիր է կարիերան շարունակել «Ռոմայում»: Հունվարին 20-ամյա ֆուտբոլիստը մերժել էր հռոմեական ակումբի առաջարկը:

Calciomercato-ի հաղորդմամբ՝ մարոկկացին մտափոխվել է և սպասում է «ջալոռոսիների» զանգին:

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Էզալզուլին մասնակցել է 10 հանդիպման ու դարձել 1 ասիստի հեղինակ: «Բարսելոնա Բ»-ի կազմում ֆուտբոլիստն ավելի արդյունավետ է՝ 14 խաղ, 1 գոլ և 6 ասիստ: Նա նաև մեկական գոլ է խփել Իսպանիայի գավաթի և Սուպերգավաթի խաղարկություններում:

Transfermarkt-ն Էզալզուլիի տրանսֆերային իրավունքը գնահատում է 8 մլն եվրո: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա