Logo

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել «Բավարիա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
17:23 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերային իրավունքները՝ հաղորդում է Marca-ն։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 24-ամյա նիդեռլանդցու գործակալի հետ։ Եթե չստացվի կիսապաշտպանին ձմռանը թիմ հրավիրել, ապա մյունխենցիները կփորձեն դա անել ամռանը։

Հաղորդվում է նաև, որ «Բավարիայի» ու կատալոնական ակումբի միջև հարաբերությունները լարված են։

Ընթացիկ մրցաշրջանում դե Յոնգը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 1 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա