Logo

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստը կարծում է, որ Բուսկետսը խանգարում է Ֆրենկի դե Յոնգին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:01 / 24.01.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» և Նիդեռլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդ դե Բուրը խոսել է կատալոնական ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի մասին։

«Բուսկետսն անհավանական ֆուտբոլիստ է, բայց նրան պետք օգնել։ Եթե նա ստիպված է լինում ավելի մեծ տարածք փակել, նրա մոտ խնդիրներ են առաջանում։ Դա ազդում է ամբողջ թիմի, այդ թվում՝ Դե Յոնգի խաղի վրա։ Դե Յոնգն ապագան է։

Բուսկետսի կարիերան մոտենում է ավարտին։ Ես սիրում եմ Բուսկետսին, բայց նա արդեն երիտասարդ չէ, և երբեմն ակումբներն ու մարզիչները չափից դուրս երկար են հույսեր կապում այնպիսի ֆուտբոլիստների հետ, որոնք արդեն պետք է մի կողմ քաշվեն։ Ապագան Դե Յոնգինն է, Գավիինը, Պեդրիինը, Նիկոյինը։ Այս ֆուտբոլիստների հետ «Բարսելոնան» անհավանական կիսապաշտպանություն կունենա։

Դե Յոնգն առաջվա պես հիանալի ֆուտբոլիստ է «Բարսելոնայի» համար, բայց հիմա կորած տեսք ունի ու երջանիկ չէ։ Նրա վրա մարզիչների փոփոխություններն են ազդեցություն ունենում, գումարած՝ Բուսկետսը շարունակում է խաղալ այն դիրքում, որը Դե Յոնգին ավելի համապատասխան է»,- Դե Բուրի խոսքն է մեջբերում El Pais-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա