Logo

«Բարսայի» ներկայացուցիչների և Դեմբելեի գործակալի միջև նոր հանդիպում է եղել. հայտնի է արդյունքը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:35 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Դեմբելե-գործակալ

«Բարսելոնայի» ներկայացուցիչների և թիմի ֆրանսիացի վինգեր Ուսման Դեմբելեի գործակալի՝ Մուսա Սիսոկոյի միջև նոր հանդիպում է եղել՝ հայտնում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրը նշում է, որ կայացած հանդիպումն արդյունք չի տվել: Կատալոնական ակումբը ցանկանում է երկարաձգել Դեմբելեի գործող պայմանագրի ժամկետը, որը կավարտվի ամռանը:

Հաղորդվում է, որ բանակցությունները կշարունակվեն. տեղի կունենա ևս 1 հանդիպում ակումբի ներկայացուցիչների և Դեմբելեի գործակալի միջև:

Ենթադրվում է, որ Դեմբելեն ցանկանում է ստանալ տարեկան 20 մլն եվրո աշխատավարձ, այդ պահանջի կատարումը կատալոնական ակումբի համար գրեթե անհնարին է։

Ակումբում կարծում են, որ դժվար կլինի համաձայնության գալ՝ հաշվի առնելով «Բարսելոնայի» ներկայիս ֆինանսական վիճակը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա