Logo

«Բարսելոնայի» նորեկը խորհուրդ է տվել թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:20 / 25.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նորեկ Ֆերան Տորեսն ակումբին խորհուրդ է տվել ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։

Fichajes-ի հաղորդմամբ՝ իսպանացին «կապտառնագույնների» ուշադրությանն է հրավիրել «Մանչեսթեր Սիթիում» իր նախկին թիմակից Ալեքսանդր Զինչենկոյին։ 25-ամյա ուկրաինացու շուկայական արժեքը 25 մլն եվրո է գնահատվում։

Նրա՝ «քաղաքայինների» հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։ Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն «Սիթիի» կազմում անցկացրած 18 խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա