Logo

«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Բայերի» հարձակվողին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:15 / 20.01.2022ՍՊՈՐՏ
null

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի հարձակվող Պատրիկ Շիկի ծառայություններն առաջարկվել են «Բարսելոնային»՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։

25-ամյա չեխ ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Բարսելոնային» առաջարկել են հունվարին ձեռք բերել հարձակվողի տրանսֆերային իրավունքները։ Շիկը «Բայերի» ֆուտբոլիստ է դարձել 2020 թվականին՝ 26.5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվելով «Ռոմայից»։

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 16 խաղում դարձել է 18 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նա նաև Եվրոպա լիգայի 3 խաղի է մասնակցել ու Գերմանիայի գավաթի 1 հանդիպման։

Շիկի ներկայիս պայմանագիրը գերմանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականը։ Transfermarkt-ը 40 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա