Logo

«Բարսելոնան» 3 ֆուտբոլիստի հետ կքննարկի աշխատավարձի նվազեցման տարբերակը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
13:41 / 27.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայում» մտադիր են վերանայել ֆուտբոլիստների աշխատավարձերը, որպեսզի պահպանեն ֆինանսական ֆեյր-փլեյի կաննոնները: Սա թույլ կտա առանց խախտումների թոփ տրանսֆերներ գրանցել ամռանը:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսայի» ղեկավարությունը այս հարցը մտադիր է քննարկել բարձր վարձատրվող ֆուտբոլիստներից 3-ի՝ Ժերար Պիկեի, Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ:
Ակումբում վստահ են, որ կկարողանան ընդհանուր հայտարարի գալ. նշվում է, որ գալիք մրցաշրջանում «կապտանռնագույնները» ստիպված են լինելու 100 մլն եվրո ծախսել վերոհիշյալ խաղացողների աշխատավարձերը վճարելու համար (ներառյալ հետաձգված վճարումներն ու բոնուսները): 

Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» զբաղեցնում է 3-րդ հորիզոնականն, իսկ Եվրոպա լիգայում դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Այնտրախտի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա