Logo

Աղբյուր. «Բարսայում» Ֆատիի որոշումը «ճակատագրական սխալ» են համարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:42 / 19.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնային» անհանգստացնում է վինգեր Անսու Ֆատիի շուրջ ստեղծված իրավիճակը:

Barcelona Noticias-ի հաղորդմամբ՝ կատալոնական ակումբում կարծում են, որ երիտասարդ իսպանացին «ճակատագրական սխալ» է արել՝ հրաժարվելով վնասվածքը վիրահատական միջամտությամբ բուժելուց:

Անսուն որոշել էր վերականգնողական կուրսի միջոցով բուժվել վնասվածքից, սակայն ապաքինման ավարտից հետո դեռևս պատրաստ չէ խաղալ 100%-ով: 

Ըստ աղբյուրի՝ հենց դա է պատճառը, որ տաղանդավոր ֆուտբոլիստը չէր հրավիրվել Իսպանիայի հավաքական՝ մասնակցելու Ազգերի լիգայի խաղերին:

2021/22 մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման, խփել 6 գոլ ու կատարել 1 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա