Logo

Բարդ բանակցություններ. «Բարսելոնան» հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» կարևոր ֆուտբոլիստի գործակալին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 08.06.2021ՍՊՈՐՏ
koeman guardiola - Բարդ բանակցություններ. «Բարսելոնան» հանդիպել է «Մանչեսթեր Սիթիի» կարևոր ֆուտբոլիստի գործակալին

«Բարսելոնան» այլընտրանքներ է փնտրել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումի տրանսֆերի ձախողումից հետո: El Chiringuito TV-ի լրագրող Խոսե Ալվարեսը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը հոլանդացուն այլընտրանք է համարում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գույնդողանին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ օրերս 30-ամյա ֆուտբոլիստի գործակալը ժամանել է «Կամպ Նոու» և բանակցել «բլաուգրանայի» ղեկավարների հետ: Բանակցություններն առայժմ շատ բարդ են ընթանում:

Գյունդողանը մինչև 2023 թվականի ամառը պայմանագիր ունի «քաղաքաբնակների» հետ, ինչը նշանակում է, որ «Բարսելոնան» պետք է նրա համար մեծ գումար վճարի կամ ֆուտբոլիստների փոխանակում համաձայնեցնի:

Ավարտված մրցաշրջանում կիսապաշտպանը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկուն: Նա 17 գոլ է խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա