Logo

Բարձրագույն խմբի 9 ակումբի շնորհվել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 27.04.2020Հայկական ֆուտբոլ
01.12.12019 Ararat Armenia 0 0 Urartu 2 - Բարձրագույն խմբի 9 ակումբի շնորհվել է ՈւԵՖԱ-ի արտոնագրեր
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:57

-

-

Ապրիլի 27-ին կայացել է ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Գանձասար-Կապան», «Նոա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ ՈւԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները: Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2020/2021թթ․ ՈւԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը, տեղեկացնում է ՀՖՖ կայքը։

Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 9 ակումբներին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պատմության մեջ առաջին անգամ քննության առավ նաև ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2020/2021թթ․ ՈւԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Շիրակ» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշներին և ստացել համապատասխան արտոնագիրը։

Բարձրագույն խմբի 6 ակումբ կստանա ԵՎՐՈ 2020 «Ակումբային մասնակցության վճարները»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա