Logo

«Բարսելոնայի» նախագահը հաստատել է, որ ընթրել է Ռոնալդուի գործակալի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:30 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ կատալոնական ակումբ հավանական տեղափոխության վերաբերյալ լուրերը։ Նախօրեին Լապորտան ընթրել է 37-ամյա պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշի հետ։

«Դա ճիշտ է, որ ես ընթրել եմ Մենդեշի հետ։ Ոչինչ չեմ կարող բացառել, այն չի համապատասխանում մեր հետաքրքրություններին։ Չեմ մանրամասնելու, թե ինչ է ասել Մենդեշը։ Ինձ միշտ էլ հետաքրքիր է եղել նրա հետ զրուցելը։ Մենդեշը տրանսֆերային շուկայի իրավիճակն էր նկարագրում»,- Լապորտայի խոսքն է մեջբերում AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն մտադիր է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»։ Պորտուգալացուն դուր չի գալիս ակումբի տրանսֆերային քաղաքականությունը և, բացի այդ էլ, նա ցանկանում է խաղալ Չեմպիոնների լիգայում։

37-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում են «Չելսին», «Ռոման» ու «Սպորտինգը»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա