Logo

«Բարսելոնան» վերջին շանսը կտա Դեմբելեին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:09 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Barselona-Dembele

Ուսման Դեմբելեի և «Բարսելոնայի» փոխհարաբերությունների թեման նոր զարգացում կունենա։

Կատալոնական ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին այսօր պատրաստվում է ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ վերջին առաջարկը ներկայացնել Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյին՝ հաղորդում է Diario Sport-ը։

Նշվում է, որ խաղացողն ու նրա շահերի ներկայացուցիչը հավաստիացրել են՝ իրենք խիստ հետաքրքրված են «Բարսայի» հետ համագործակցությունը շարունակելու հարցում։ Նրանք ասել են, որ ցանկանում են շարունակել բանակցությունները և մտադիր են երկարաձգել պայմանագիրը։ «Բարսելոնան» ևս դեմ չէ պայմանավորվելուն, բայց հասկացրել է, որ առաջարկվող պայմաններն առավելագույնն են, ինչին կարող է հավակնել ֆրանսիացին։

Վերջին շրջանում Դեմբելեի և ակումբի փոխհարաբերություններում անթաքույց լարվածություն կա։ Ակումբի ղեկավարությունն օրեր առաջ նույնիսկ հրահանգել էր անհապաղ դադարեցնել գործնական շփումները ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ, սակայն հետո իրավիճակը մեղմվեց։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա