«Բարսելոնայի» կիսապաշպան Ֆրենկի դե Յոնգը շատ մոտ է կատալոնական թիմը լքելուն՝ հայտնում է Goal-ի լրագրող Ջեյմս Ռոբսոնը:
Նիդեռլանդցին չի ցանկանում հեռանալ Կատալոնիայից, սակայն ակումբի ղեկավարությունը որոշել է վաճառել նրա տրանսֆերային իրավունքը:
Նշվում է, որ ակտիվ բանակցություններ են ընթանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Հավանական գործարքի արդյունքում ֆինանսապես դժվարին վիճակում գտնվող «Բարսան» մոտ 80 մլն եվրո կաշխատի, ինչպես նաև կթեթևացնի աշխատավարձերի ֆոնդը:
2021/22 մրցաշրջանում «կապտանռնագույնների» կազմում 25-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 46 հանդիպում, խփել 4 գոլ ու կատարել 5 ասիստ: