Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհին ահասարսուռ լուսանկարներ է հրապարակել ՉԼ-ի եզրափակիչից հետո

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:10 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Կարոլինա Գրեմ Հանսեն

«Բարսելոնայի» կանանց թիմի խաղացող Կարոլինա Գրեմ Հանսենը հրապարակել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ստացած վնասվածքի և արյունոտ խաղակոշիկի լուսանկարները։

Նորվեգիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստուհին պատմել է, որ նշված եզրափակիչի մեծ մասն անցկացրել է արյունահոսող խոր վերքով։ Նա այնքան ցնցված է եղել վճռական խաղում ֆրանսիական «Լիոնից» կրած 1։3 հաշվով պարտությունից, որ խուսափել է մամուլի հետ շփվելուց։

Խաղից մեկ շաբաթ անց մարզուհին սոցցանցում ներկայացրել է ոտքի վերքի և արյունոտ խաղակոշիկի լուսանկարը՝ պնդելով, որ վնասվածքն ստացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին խաղակեսում։

Կարոլինա Գրեմ Հանսեն

«Իմ բախտը չբերեց, քանի որ ամեն ինչ չսահմանափակվեց խաղակոշիկի վնասվելով. ես բավական խոր վերք ստացա։ Հետո բժիշկներն ստիպված էին մի քանի կար դնել։ Բարեբախտաբար, հիմա ապաքինվում եմ»,- նշել է Հանսենը NRK-ի հետ հարցազրույցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա