Logo

«Բարսելոնան» Ֆատիի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է արել

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:44 / 25.01.2022ՍՊՈՐՏ
Անսու Ֆատի

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին որոշել է չվիրահատվել, այլ անցնել պահպանողական բուժման կուրս: «Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է տեղեկությունը:

«Անսու Ֆատին պահպանողական բուժում կանցնի՝ ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածքից ապաքինվելու համար»,- ասված է կատալոնական ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: 

Եթե ​​Ֆատին համաձայներ վիրահատության, ապա 4-ից 6 ամիս բաց կթողներ։ Պահպանողական բուժման դեպքում վերականգնման ժամկետը շատ ավելի կարճ կլինի՝ 6-ից 8 շաբաթ, սակայն երկրորդ դեպքում բացառված չէ վնասվածքի կրկնումը:

Այս մրցաշրջանում ձախեզրային հարձակվողը Լա լիգայում անցկացրած 5 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։ Հավելենք՝ Ֆատին երկար բացակայությունից հետո խաղադաշտ էր վերադարձել Իսպանիայի Սուպերգավաթի՝ «Ռեալի» դեմ կիսաեզրափակիչ (2:3) խաղում, իսկ օրեր առաջ՝ Արքայական գավաթի 1/8 եզրափակիչի՝ «Ատլետիկի» դեմ խաղի (2:3) երկրորդ կեսում՝ դաշտ դուրս գալուց 30 րոպե անց, վնասվածք էր ստացել՝ իր տեղը զիջելով Սերժինո Դեստին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա