Logo

«Ատլետիկոյի» թիրախում «Բարսելոնայի» սանն է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:30 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելյերինը կարող է տեղափոխվել «Ատլետիկո»՝ հայտնում է AS-ը: «Զինագործներն» իսպանացու տրանսֆերային իրավունքը պատրաստ են վաճառել 20 մլն եվրոյով:

Բելյերինի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն: 

27-ամյա խաղացողը 2021/22 մրցաշրջանը վարձակալական հիմունքով անցկացրել է «Բետիսում»: Անդալուզյան թիմի կազմում նա մասնակցել է 32 հանդիպման ու կատարել 5 ասիստ:

Բելյերինը «Բարսելոնայի» սան է, 2003-2011 թվականներին եղել է «կապտանռնագույնների» համակարգում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա