Logo

«Բարսելոնա» - «Ռեալ». Թիմերի հայտացուցակները

18:12 / 04.04.2023Ֆուտբոլ
null

Կատալոնական «Բարսելոնան» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում կընդունի Մադրիդի «Ռեալին»:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին և «Ռեալը» մարզող Կառլո Անչելոտին ներկայացրել են թիմերի հայտացուցակները:

«Բարսելոնայի» հայտացուցակից բացակայում են դանիացի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը, կիսապաշտպաններ, իսպանացի Պեդրին և հոլանդացի Ֆրենկի դե Յոնգը, ֆրանսիացի եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն:

«Արքայական ակումբը» կորուստներ չունի։ 

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բարսելոնան» Մադրիդում հաղթել էր 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 5-ին «Կամպ Նոու» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Image

Image

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա