Logo

«Բարսելոնան» 40 մլն եվրո է առաջարկել՝ «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերի համար

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 16.11.2021ՍՊՈՐՏ
Բարսելոնան 40 մլն եվրո է առաջարկել՝ Զալցբուրգի հարձակվողի տրանսֆերի համար - «Բարսելոնան» 40 մլն եվրո է առաջարկել՝ «Զալցբուրգի» հարձակվողի տրանսֆերի համար

«Բարսելոնան» հետաքրքրված է «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի ծառայություններով:

Գերմանական Sport1 հեռուստաընկերության հաղորդմամբ՝ կատալոնական ակումբը 40 մլն եվրո է առաջարկել՝ 19-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:

Գերմանիայի հավաքականի երիտասարդ հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան», որը պատրաստ է 35 մլն եվրո հատկացնել գործարքին:

Դորտմունդյան ակումբը ֆուտբոլիստին առաջարկում է 5 տարվա պայմանագիր՝ տարեկան 5 մլն եվրո աշխատավարձով: «Բարսելոնայի» առաջարկած անհատական պայմանագրի պայմաններն ավելի շահավետ են, սակայն նախընտրելի է մնում դորտմունդյան ակումբ տեղափոխությունը, քանի որ գերմանական թիմը հայտնի է երիտասարդ խաղացողների զարգացման հիանալի հարթակ լինելով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա