Logo

«Բարսելոնան» 44-րդ անգամ նվաճեց Գամպերի գավաթը՝ հաղթելով «Յուվենտուսին» (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 09.08.2021ՍՊՈՐՏ

Ժոան Գամպերի գավաթ (ընկերական մրցաշար)

«Բարսելոնա» 3-0 «Յուվենտուս»

Գոլերը՝ 1-0՝ Դեպայ 3՛, 2-0՝ Բրեյթվեյթ 57՛, Պուչ 90+2′

Մեմֆիս Դեպայն այս խաղում կատարեց 2 արդյունավետ գործողություն՝ դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք՝ Ժոան Գամպերի գավաթն ընկերական մրցաշար է, որն ամեն տարի կազմակերպում է «Բարսելոնան»: Առաջին խաղարկությունը տեղի է ունեցել 1966 թվականին: Այս տարի կայացավ Ժոան Գամպերի գավաթի 55-րդ խաղարկությունը: «Կապտանռնագույնները» գավաթի համար խաղում վերջին անգամ պարտվել են 2012 թվականին, երբ «Սամպդորիան» հաղթանակ է տոնել 1-0 հաշվով:

«Բարսելոնան» իր հաջորդ խաղն արդեն կանցկացնի պաշտոնական մակարդակում՝ օգոստոսի 15-ին Լա լիգայի շրջանակում տանը մրցելով «Ռեալ Սոսյեդադի» հետ։ Ա Սերիան կմեկնարկի փոքր-ինչ ուշ. «Յուվենտուսը» օգոստոսի 22-ին արտագնա խաղում ուժերը կչափի «Ուդինեզեի» հետ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա