Logo

«Բարսելոնան» 8 օրում 360 րոպե է խաղացել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.01.2021ՍՊՈՐՏ
koeman scaled - «Բարսելոնան» 8 օրում 360 րոպե է խաղացել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:09

-

-

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակչում «Բարսելոնան» հաղթահարել է «Կորնելյայի» արգելքը՝ երկու գոլ խփելով լրացուցիչ ժամանակում:

Կատալոնական թիմը վերջին 8 օրում երրորդ հանդիպումն անցկացրեց, որը տեղափոխվում է լրացուցիչ ժամանակ: Այդ ընթացքում Ռոնալդ Կումանի թիմը 360 րոպե է անցկացրել խաղադաշտում:

Ավելի վաղ «բլաուգրանան» Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչում ոչ-ոքի էր խաղացել «Ռեալ Սոսյեդադի» հետ և առավելության հասել հետխաղյա 11-մետրանոցների շնորհիվ: Եզրափակչում «Բարսելոնա» – «Ատլետիկ Բիլբաո» մրցավեճի հիմնական ժամանակն ավարտվել է 2:2 հաշվով, իսկ լրացուցիչում բասկերը հաղթանակ են կորզել (3:2):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա