Logo

«Բարսելոնան» Բուսկետսին հայտնել է՝ որ դեպքում կշարունակի համագործակցությունը

18:39 / 05.03.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի առաջնության առաջատար կատալոնական «Բարսելոնան» պատրաստ է երկարաձգել պայմանագիրն իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ, հայտնում է Fichajes-ը:

Իսպանիայի փոխչեմպիոնի ղեկավարությունը 34-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներին հայտնել է, որ պատրաստ է շարունակել համագործակցությունը, եթե վերջինս համաձայնի խաղալ ցածր աշխատավարձով: 

Ավելի վաղ տեղեկություն կար, որ Բուսկետսն առաջարկներ ունի ամերիկյան «Ինտեր Մայամիից» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրից», որտեղ ելույթ է ունենում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ իսպանացի կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» դեմ գավաթային խաղում (1-0) դարձել էր ռեկորդակիր (46) «Էլ Կլասիկոներին» մասնակցության քանակով՝ գերազանցելով ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսիին ու Սերխիո Ռամոսին: 

Սերխիո Բուսկետսը «Բարսելոնայի» գույները պաշտպանում է 2008 թվականից և 710 խաղում խփել է 18 գոլ, կատարել 42 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա