Logo

«Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Իսպանիայի Մ18 հավաքականի ֆուտբոլիստին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 15.10.2021ՍՊՈՐՏ
210430 fabio blanco bj 1 32 c72e - «Բարսելոնան» ցանկանում է վարձակալել Իսպանիայի Մ18 հավաքականի ֆուտբոլիստին

Կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոն կարող է լքել Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

Goal.com-ի հաղորդմամբ՝ 17-ամյա իսպանացին հետաքրքրել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը անցյալ ամառ արդեն փորձել է թիմ հրավիրել նրան, սակայն կիսապաշտպանը որոշել է մնալ Գերմանիայում։

«Կապտանռնագույնները» ցանկանում են Բլանկոյին վարձակալել հունվարին և 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ գնել նրա տրանսֆերային իրավունքները։

Ֆուտբոլիստը «Այնտրախտի» հիմնական կազմում դեռ ոչ մի հանդիպման չի մասնակցել, սակայն Իսպանիայի Մ18 հավաքականի կազմում 6 խաղի է մասնակցել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա