Logo

«Բարսելոնան» ձմռանը 50 մլն եվրո է առաջարկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողի տրանսֆերի դիմաց

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.03.2020ՍՊՈՐՏ
1w1280c0.bild  - «Բարսելոնան» ձմռանը 50 մլն եվրո է առաջարկել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվողի տրանսֆերի դիմաց
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:24

-

-

«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկացել է պայմանագիր ստորագրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Ալասան Պլեայի հետ: Այս մասին հաղորդում է Bild-ը:

Ըստ այդ պարբերականի՝ կատալոնական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց առաջարկել է 50 մլն եվրո: Այդուհանդերձ, գերմանական կողմը հրաժարվել է բաց թողնել իր խաղացողին, քանի որ հույսեր է կապում նրա հետ:

Պլեան 2018 թվականի ամռանը «Բորուսիա» է տեղափոխվել «Նիցայից» 23 մլն եվրոյի դիմաց: 27-ամյա հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի (20-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 8 գոլի ու 7 արդյունավետ փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բորուսիայի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ:

«Բարսելոնան» առաջարկել է 2 ֆուտբոլիստի + 70 միլիոն եվրո Լաուտարոյի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա