Logo

«Բարսելոնան» ձմռանը կարող է համալրվել կենտրոնական պաշտպանով․ 3 թեկնածուներ կան

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 15.11.2020ՍՊՈՐՏ
unnamed 2 1 - «Բարսելոնան» ձմռանը կարող է համալրվել կենտրոնական պաշտպանով․ 3 թեկնածուներ կան
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:05

-

-

«Բարսելոնան» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրվել նոր կենտրոնական պաշտպանով: Ինչպես հաղորդում է Sport․es-ը, կատալոնական ակումբն ընտրելու է ոչ բարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստներից մեկին:

«Կապտանռնագույնների» ցուցակում են հայտնվել «Չելսիից» Անտոնիո Ռյուդիգերը, «Արսենալից» Շկոդրան Մուստաֆին և «Լիվերպուլից» Ժոել Մատիպը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ֆինանսական լուրջ դժվարություններ ունի: Ակումբը ֆուտբոլիստների հետ փորձել էր համաձայնության հասնել աշխատավարձերի կրճատման վերաբերյալ, սակայն կողմերն այդպես էլ չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ:

Կա հավանականություն, որ ձմռանը թիմից կհեռանա ձախ պաշտպան Ժունիոր Ֆիրպոն: Խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Ատալանտան»: Ֆիրպոն Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում դեռ ոչ մի անգամ դուրս չի եկել խաղադաշտ: Նրա՝ «Բարսայից» հեռանալու դեպքում գլխավոր թիմի հայտացուցակում կընդգրկվի ակումբի երիտասարդական կազմի 17-ամյա պաշտպան Ալեխանդրո Բալդե Մարտինեսը:

Նեյմարը նորից «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն է հայտնել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա