Logo

«Բարսելոնան» և «Լիվերպուլը» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 09.09.2021ՍՊՈՐՏ
16303331983599 1 - «Բարսելոնան» և «Լիվերպուլը» ընդհանուր տրանսֆերային թիրախ ունեն

Գերմանացի հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է լքել «Զալցբուրգը»։

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ 19-ամյա հարձակվողով «Լիվերպուլն» ու «Բարսելոնան» են հետաքրքրված ու ծրագրում են արդեն ձմռանը հանդես գալ առաջարկով։ Ֆուտբոլիստի կարիերային նաև «Բավարիան» ու «Բորուսիան» են ուշադրությամբ հետևում։

«Զալցբուրգը» ծրագրում է 30 մլն եվրո վաստակել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքների վաճառքից։ Նրա պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2024 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Ադեյեմին Ավստրիայի բարձրագույն լիգայի 6 խաղում 6 գոլի հեղինակ է դարձել։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա