Logo

«Բարսելոնան» ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով խոշոր գումար է ստանալու ՖԻՖԱ-ից

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 23.06.2021ՍՊՈՐՏ
dembele 1 - «Բարսելոնան» ֆուտբոլիստի վնասվածքի պատճառով խոշոր գումար է ստանալու ՖԻՖԱ-ից

«Բարսելոնան» խոշոր փոխհատուցում է ստանալու ՖԻՖԱ-ից ԵՎՐՈ-2020-ի ժամանակ եզրային հարձակվող Ուսման Դեմբելեի ստացած վնասվածքի պատճառով: 24-ամյա ֆուտբոլիստն աջ ազդրի վնասվածք է ստացել Հունգարիա – Ֆրանսիա մրցավեճում և պետք է վիրահատության ենթարկվի: Նա շարքից դուրս է մնացել 4 ամսով՝ գրում է Mundo Deportivo-ն:

ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ, ակումբները փոխհատուցում են ստանում ֆուտբոլիստիների վնասվածքների պատճառով, եթե դա տեղի է ունեցել ազգային հավաքականների մրցաշարերի ժամանակ:

Փոխհատուցումը տրվում է այն ժամանակ, եթե ֆուտբոլիստը շարքից դուրս է մնում 28-ից ավելի օրով: Մեկ օրը գնահատվում է 20 548 եվրո: Առավելագույն փոխհատուցումը կարող է կազմել 7,5 մլն եվրո:

Այսպիսով, «Բարսելոնան» ստանալու է գրեթե 2,5 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա