Logo

«Բարսելոնան» գաղտնի հանդիպում է ունեցել Օբամեյանգի ներկայացուցիչների հետ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 18.03.2020ՍՊՈՐՏ
GettyImages 1196065905 - «Բարսելոնան» գաղտնի հանդիպում է ունեցել Օբամեյանգի ներկայացուցիչների հետ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:04

-

-

«Բարսելոնայի» ներկայացուցիչները հունվարին գաղտնի հանդիպում են անցկացրել «Արսենալի» հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է իսպանական Sport-ը։

Կատալոնացիները ցանկանում էին ձևակերպել գործարքը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն այն չկայացավ։

Իսպանացիները հիմա էլ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել գաբոնցու տրանսֆերի նկատմամբ։ Իսկ լոնդոնյան ակումբը սահմանել է խաղացողի տրանսֆերային արժեքը, որը այդքան էլ բարձր չէ, քանի որ հարձակվողի պայմանագիրը ավարտվում է 2021 թվականի ամռանը։ «Զինագործները» 50 մլն. ֆունտի դիմաց բաց կթողնեն Օբամեյանգին։

Ըստ վերջին շշուկների՝ խաղացողը նույնպես ցանկություն ունի շարունակել կարիերան «Բարսելոնայում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա