Logo

«Բարսելոնան» գրանցեց Դանի Ալվեսին. նա կարող է մասնակցել առաջիկա խաղին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Դանի Ալվես

«Բարսելոնան» պաշտոնապես հաստատել է, որ Դանի Ալվեսի գրանցման գործընթացը հաջողությամբ ավարտվել է:

«Բարսելոնան» ստացել է Դանի Ալվեսի գրանցման հաստատումը: Նա կարող է մասնակցել «Լինարեսի» դեմ խաղին»,- ասված է ակումբի մամուլի հաղորդագրության մեջ:

Արքայական գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Լինարես» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:30-ին:

Հավելենք՝ կատալոնական ակումբը ներկայացրել է այն խաղացողների անվանացուցակը, որոնք հայտավորվել են խաղին: Դանի Ալվեսի անունը նախապես եղել է հայտացուցակում, սակայն ակումբը նշել է, որ սպասում է ֆուտբոլիստի գրանցման հաստատմանը: Դրանից բացի, հայտացուցակ է վերադարձել Ուսման Դեմբելեն, որն ապաքինվել է կորոնավիրուսից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա