Logo

«Բարսելոնան» կարող է յուրահատուկ պայմաններով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.01.2021ՍՊՈՐՏ
victor font - «Բարսելոնան» կարող է յուրահատուկ պայմաններով ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:08

-

-

«Բարսելոնայի» նախագահական ընտրությունների թեկնածու Վիկտոր Ֆոնտը հայտարարել է, որ ակումբի համար յուրահատուկ պայմաններով տրանսֆեր է համաձայնեցրել: Նա պնդում է, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 3 միլիոն եվրոյով վաճառել կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիային, իսկ վերջինս որոշ ժամանակով հրաժարվել աշխատավարձից:

«Մանչեսթեր Սիթիի» հետ բանակցել եմ և համաձայնության հասել Գարսիայի տրանսֆերի հարցում: Նրանք տեղյակ են, որ «Բարսելոնան» ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, այդ պատճառով պատրաստ են գումարը ստանալ հաջորդ մրցաշրջանում: Մեր համաձայնեցրած գումարը 10 միլիոնով քիչ է այն գնից, որը «Բարսան» առաջարկել է չորս ամիս առաջ:

Բացի այդ, Գարսիայի հետ նույնպես համաձայնեցրել ենք անձնական պայմանագրի կետերը: Նա պատրաստ է մինչև ամառ աշխատավարձ չստանալ: Այդ ամենը թույլ կտա ակումբին մեծ գումար խնայել: Հիմա ընդհանուր գումարը կկազմի ընդամենը 230 հազար եվրո, որը տրանսֆերի ձևակերպման պարտադիր ծախսերն է:

Այս պահին «Սիթիի» հետ մենք չենք կարող պաշտոնապես բանակցել, սակայն եթե ակումբի ներկայիս մարզական տնօրեն Օսկար Գրաուն զանգահարի Անգլիա, նրան կհաստատեն իմ նշած պայմանները:

Ես պատրաստ եմ այդպես ակումբին օգնել, նույնիսկ եթե հետագայում չընտրվեմ նախագահ: Սա հանուն «Բարսելոնայի» է: Բոլորին խնդրում եմ ակումբի շահերն անձնականից բարձր դասել»,- հատուկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Ֆոնտը:

Կատալոնական ակումբի նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 7-ին, երբ տրանսֆերային պատուհանն արդեն փակ կլինի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա