Logo

«Բարսելոնան» կողմնորոշվել է ամառային առաջին տրանսֆերի հարցում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.12.2016ՍՊՈՐՏ
n0xkAtfa - «Բարսելոնան» կողմնորոշվել է ամառային առաջին տրանսֆերի հարցում

«Վալենսիայի» աջ պաշտպան Ժոաու Կանսելուն ամռանը կտեղափոխվի «Բարսելոնա», հաղորդում է Sport.es-ը: Ըստ տեղեկությունների՝ ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագիրը, որը կկնքվի 5 տարի ժամկետով:

Կատալոնական ակումբի և Կանսելուի գործակալ Ժորժե Մենդեշի միջև բանակցություններն ընթացել են խիստ փոխվստահության պայմաններում և տևել մի քանի շաբաթ, ինչից հետո կողմերը համաձայնության են եկել: Մենդեշը հուսով էր, որ տեղափոխությունը կարող է կայանալ արդեն հունվարին, բայց «Բարսելոնան» հասկացնել է տվել, որ այժմ պատրաստ չէ իրականացնելու տրանսֆերը:

Կողմերին մնացել է համաձայնեցնել միայն գործարքի արժեքը: Տեղեկացվում է, որ «Վալենսիան» Կանսելուի տրանսֆերի դիմաց ցանկանում է ստանալ 30 մլն եվրո:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա