Logo

«Բարսելոնան» մտադիր է 3 խոշոր գործարք իրականացնել

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.09.2021ՍՊՈՐՏ
a8098fb198038e316ac67cf07b72b46620ca47c5 - «Բարսելոնան» մտադիր է 3 խոշոր գործարք իրականացնել

«Բարսելոնան» ցանկանում է 2022 թվականի ամռանը մի քանի խոշոր տրանսֆերներ իրականացնել:

Կատալոնական ակումբը նախատեսում է պայմանագրեր ստորագրել «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի, Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ: Այդ մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Օլմոն ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին շատ մոտ է եղել «Բարսա» տեղափոխվելուն: Կատալոնացիները կփորձեն ձմռանը հրավիրել 23-ամյա ֆուտբոլիստին, բայց ակումբում կարծում են, որ այդպիսի գործարք իրականացնելը հեշտ չի լինի, քանի որ «Լայպցիգը» չի ցանկանում նրան բաց թողնել, որպեսզի պայքարի եվրագավաթներում բարձր արդյունքներ գրանցելու համար:

«Բարսելոնան» բազմաթիվ եվրոպական ակումբներից մեկն է, որոնք հաջորդ ամառ պայքար կծավալեն Հալանդի համար: Ակումբը ֆինանսական խնդիրների պատճառով մի փոքր զիջում է մրցակիցներին, բայց «Բարսելոնային» կարող է օգնել այն փաստը, որ 2022 թվականի ամռանից կսկսի գործել նորվեգացու՝ «Բորուսիայի» հետ պայմանագրով նախատեսված հրաժարագինն ակտիվացնելու հնարավորությունը:

Բացի այդ, «կապտանռնագույնները» ցանկանում են թիմ հրավիրել Պոգբային: Հաջորդ ամառ լրանում է նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի ժամկետը, և կողմերն առայժմ պայմանավորվածության չեն հասել նոր համաձայնագրի շուրջ:

Լա Մասիան վերադառնո՞ւմ է. «Բարսելոնայի» ծագող աստղերը, որ մեծ ապագա են խոստանում ակումբին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա