Logo

«Բարսելոնան» մտադիր է Ինյեստային փոխարինել Ա Սերիայի ֆուտբոլիստով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 17.04.2018ՍՊՈՐՏ
andres iniesta wk2kjwpg918u1ozeioapltvhl - «Բարսելոնան» մտադիր է Ինյեստային փոխարինել Ա Սերիայի ֆուտբոլիստով

«Բարսելոնան» սկսել է փոխարինող փնտրել կիսապաշտպան Անդրես Ինյեստային, ով, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:

Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը, կատալոնական ակումբ տեղափոխվելու գլխավոր թեկնածուներից մեկը «Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն է: Շատ հավանական է, որ ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրի առաջիկա ամռանը:

25-ամյա իսպանացին 2012/13թթ. մրցաշրջանում վարձավճարով խաղացել է «կապտանռնագույնների» 2-րդ թիմի կազմում: Նա անցկացրած 37 խաղում դարձել է 9 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ:

Նա մինչ «Լացիո» տեղափոխվելը հանդես է եկել նաև «Սևիլյայում», «Լիվերպուլում», «Մալագայում» և «Դեպորտիվոյում»:

Իսպանիայում նշել են Ինիեստայի՝ Չինաստան տեղափոխվելու գլխավոր պատճառը

LUIS ALBERTO - «Բարսելոնան» մտադիր է Ինյեստային փոխարինել Ա Սերիայի ֆուտբոլիստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա