
տուր
01 Հունվար 1970 - 13:09


«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի ծառայություններով։ Կատալոնական ակումբը մտադիր է բանակցություններ սկսել արգենտինացու հետ, որի պայմանագրի ժամկետը «քաղաքայինների» հետ սպառվելու է ամռանը։ «Բլաուգրանան» ցանկանում է դրանցի հետո անվճար ձեռք բերել 32-ամյա ֆուտբոլիստին, գրում է The Sun-ը։
Նշվում է, որ Ագուերոյին հրավիրելը «Բարսելոնայի» կողմից նաև Մեսիին թիմում պահելու նպատակ է հետապնդում, քանի որ երկու արգենտինացիները մոտ ընկերներ են։ «Բարսելոնայի» առաջատարը նաև Ագուերոյի որդու քավորն է։ Մեսին մինչև Լուիս Սուարեսի՝ Կատալոնիա ժամանելը բազմցս ակումբին խնդրել է ձեռք բերել Արգենտինայի հավաքականում իր թիմակցին։
Սերխիոյի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն։ Հարձակվողը նախկինում հայտարարել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանագրի ավարտից հետո Արգենտինայի առաջնություն վերադառնալու ծրագրերի մասին, սակայն կարող է մտափոխվել, եթե առաջարկ ստանա «Բարսելոնայից»։