Logo

«Բարսելոնան» մոտենում է արդեն 38 տարի անգերազանցելի համարվող ռեկորդին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.02.2018ՍՊՈՐՏ
916974502.jpg.0 - «Բարսելոնան» մոտենում է արդեն 38 տարի անգերազանցելի համարվող ռեկորդին

«Բարսելոնան» Լա Լիգայի 25-րդ տուրում սեփական հարկի տակ 6-1 հաշվով առավելության է հասել «Ժիրոնայի» նկատմամբ՝ շնորհիվ Լուիս Սուարեսի հեթ-տրիքի, Լիոնել Մեսիի դուբլի և Ֆիլիպե Կոուտինյոյի գոլի:

Այդպիսով, կատալոնական թիմը գերազանցել է իր թիմային ռեկորդը՝ կապված Լա Լիգայում անպարտելի հանդիպումների շարքի հետ: «Բարսելոնան» պարտություն չի կրում արդեն 32 խաղ անընդմեջ: Նախորդ ռեկորդը գրանցվել էր Պեպ Գվարդիոլայի օրոք 2010/2011թթ. մրցաշրջանում, երբ «կապտանռնագույնները» մրցակիցներին չէին զիջել 31 հանդիպում անընդմեջ:

Պրիմերայի բացարձակ ռեկորդը պատկանում է «Ռեալ Սոսյեդադին»: Սան-Սեբաստյանը ներկայացնող թիմը 1979-1980թթ. մրցաշրջանում պարտություն չի կրել 38 անընդմեջ մրցավեճում:

Աստվածային Մեսին․ Արգենտինացին և ռեկորդները անբաժան են

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա