Logo

«Բարսելոնան» նոր պայմանագիր կկնքի Չավիի հետ

13:54 / 13.03.2023ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Չավի

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է շարունակել համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ:

Marca-ի հաղորդմամբ՝ Լա լիգայի առաջատարն իսպանացի մասնագետին կառաջարկի երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Չավին պատրաստ է շարունակել աշխատանքը «Բարսելոնայում», նրա գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2024 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը 2021 թվականի նոյեմբերի 6-ից է գլխավորում կատալոնական ակումբը: Իսպանիայի ընթացիկ առաջնության 25 խաղից հետո «Բարսելոնան» 65 միավորով առաջատարն է և 9 միավորով է գերազանցում երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա