Logo

«Բարսելոնան» նույն դիրքի համար երկու նորեկ է դիտարկում

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.01.2021ՍՊՈՐՏ
alonso gaya - «Բարսելոնան» նույն դիրքի համար երկու նորեկ է դիտարկում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:15

-

-

«Բարսելոնան» պատրաստվում է ձախ պաշտպանի դիրքում փոփոխություն կատարել: Ակումբը մոտ է Խունիոր Ֆիրպոյի տրանսֆերը վաճառելուն:

Ստացած գումարով կատալոնացիները ծրագրում են այնպիսի ձախ պաշտպան հրավիրել, ով կկարողանա Ժորդի Ալբայի հետ մրցակցել մեկնարկային կազմում խաղալու համար:

Mundo Deportivo-ն հայտնում է, որ «բլաուգրանան» դիտարկում է Խոսե Գայայի («Վալենսիա») և Մարկոս Ալոնսոյի («Չելսի») թեկնածությունները:

«Չղջիկների» ֆուտբոլիստին հնարավոր կլինի ձեռք բերել 15 միլիոն եվրոյով: Վալենսիան ֆինանսական լուրջ խնդիրներ ունի, այդ պատճառով կհամաձայնի վաճառել իր ավագներից մեկին:

Ալոնսոն շատ քիչ խաղաժամանակ է ստանում Լոնդոնում և պատրաստ է փոխել թիմը: Որոշիչ կլինի թիմի նոր գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի կարծիքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա