Logo

«Բարսելոնան» Պիկեին փոխարինելու համար կարող է համալրվել «Ատլետիկոյի» պաշտպանով

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.12.2020ՍՊՈՐՏ
1284459826.0 - «Բարսելոնան» Պիկեին փոխարինելու համար կարող է համալրվել «Ատլետիկոյի» պաշտպանով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:50

-

-

«Բարսելոնան», պայմանավորված կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեի՝ վնասվածք ունենալու հանգամանքով, այդ դիրքի նոր ֆուտբոլիստի փնտրտուքի մեջ է:

Ինչպես հաղորդում է AS-ը, կատալոնական ակումբն ուշադրությունը կենտրոնացրել է Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ֆելիպե Աուգուստոյի վրա: Բրազիլացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում կորցրել է տեղը թիմի հիմնական կազմում և մասնակցել Լա Լիգայի 7 մրցավեճի (4-ը՝ մեկնարկային կազմում):

1606823790 254132 1606834014 noticia normal recorte1 - «Բարսելոնան» Պիկեին փոխարինելու համար կարող է համալրվել «Ատլետիկոյի» պաշտպանով

«Բարսելոնան» ցանկանում է նրա տրանսֆերը վարձակալել կես տարի ժամկետով, բայց մայրաքաղաքային ակումբը չի նախատեսում իր ֆուտբոլիստին վարձավճարով զիջել այլ թիմի, քանի որ նրան կարևոր խաղացող է համարում կազմի խորության տեսանկյունից՝ նկատի ունենալով 3 մրցաշարերում հանդես գալու հանգամանքը: Այդուհանդերձ, «կապտանռնագույնները» կփորձեն համոզել մադրիդցիներին բաց թողնելու բրազիլացուն:

«Բարսելոնան» ցանկանում է հետ բերել իր խաղացողին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա