Logo

«Բարսելոնան» սովորականից երկար ուղևորություն կանցկացնի մրցավայր հասնելու համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.01.2021ՍՊՈՐՏ
135808521 10159929087554305 3054137162470763278 o - «Բարսելոնան» սովորականից երկար ուղևորություն կանցկացնի մրցավայր հասնելու համար
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:10

-

-

«Բարսելոնան» ստիպված կլինի սովորականից ավելի բարդ ճանապարհ անցնել Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ռեալ Սոսյեդադի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ:

Խաղը կայանալու է Կորդոբա քաղաքի «Նուեվո Արկանխել» ստադիոնում:

Կատալոնական ակումբի պատվիրակությունը սկզբում պետք է Բարսելոնայից ինքնաթիռով մեկնի Սևիլիա, իսկ այդտեղից էլ ավտոբուսով ուղևորվի Կորդոբա: Սևիլիայից Կորդոբա հասնելու համար կպահանջվի մոտ 1,5 ժամ:

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն 2012 թվականին դժգոհություն էր հայտնել այդպիսի ուղևորության վերաբերյալ, երբ «կապտանռնագույնները» պետք է արտագնա խաղ անցկացնեին «Կորդոբայի» դեմ:

«Սևիլիա վայրէջքից հետո ավտոբուսով ուղևորվում ենք Կորդոբա: Դա երկրի հավանաբար միակ քաղաքն է, որտեղ օդանավակայան չկա»,- թվիթերյան իր էջում գրել էր Պիկեն:

«Բարսելոնայի» հայտացուցակը՝ Իսպանիայի սուպերգավաթի համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա