Logo

«Բարսելոնան» ու «Ատլետիկոն» խաղաղություն կնքեցին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 22.10.2019ՍՊՈՐՏ
r2z9mi28v3nxjlsbs7ca - «Բարսելոնան» ու «Ատլետիկոն» խաղաղություն կնքեցին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:48

-

-

«Բարսելոնան» ու Մադրիդի «Ատլետիկոն» վերջապես հաշտության եզրեր են գտել Անտուան Գրիզմանի տրանսֆերի հարցով:

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը 15 մլն. եվրո է վճարել մադրիդցիներին որպես հաշտության նշան:

Ակումբների միջև տարաձայնություն էր առաջացել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ «կապտանռնագույները» անձնական պայմանագիր են կնքել Գրիզմանի հետ մարտ ամսին, երբ ֆուտբոլիստի հրաժարագինը պայմանագրով կազմում էր 200 մլն. եվրո: Մինչդեռ «Բարսան» վերջիվերջո հարձակվողին գնեց 120 մլն. եվրոյի դիմաց:

Բացի այդ,«Բարսելոնան» իրավունք է ստացել ձեռք բերելու «հնդկացիների» 5 ֆուտբոլիստի, այդ խաղացողների ցանկում են Սաուլ Նիգեսը ու Խոսե Խիմենեսը:

«Բարսան» պաշտոնապես հաստատել է, որ գումար է փոխանցել իրենց մրցակիցների հաշվեհամարին, սակայն չի հաստատել տեղեկությունը, որ դա արել է, որպեսզի «Ատլետիկոն» չհրապարակի ձեռքի տակ ունեցած փաստարկները:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա