Logo

«Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» տրանսֆեր են համաձայնեցրել

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 13.01.2021ՍՊՈՐՏ
eric garcia - «Բարսելոնան» ու «Մանչեսթեր Սիթին» տրանսֆեր են համաձայնեցրել
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:09

-

-

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիան կարիերան շարունակելու է «Բարսելոնայում»։ Կատալոնական ու անգլիական ակումբները համաձայնեցրել են 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը, վստահեցնում է Mundo Deportivo-ն։

Տրանսֆերը կազմելու է 5 միլիոն եվրո։ «Քաղաքայինները» համաձայնել են զիջումների գնալ։ Նախկինում նրանք պահանջում էին 10 միլիոն եվրո, գումարած ևս 10 միլիոնի պարգևավճար։

Իրավիճակը փոխվել է, երբ հունվարի սկզբին «բլաուգրանան» իր սանի հետ համաձայնեցրել է ամռանը կայանալիք տեղափոխությունը։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Գարսիան 5 տարեկանից ընդգրկվել է «Բարսելոնայի» ակադեմիայում, որտեղ հանդես է եկել մինչև 17 տարեկան դառնալը։ 2018 թվականին նա տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա