Logo

«Բարսելոնան» 10 ֆուտբոլիստով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

21:09 / 05.03.2023ՍՊՈՐՏ
Բարսելոնա-Վալենսիա

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց «Վալենսիային» ու հաղթեց նվազագույն հաշվով:

15-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց բրազիլացի վինգեր Ռաֆինյան: 

55-րդ րոպեին կատալոնական ակումբը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն 11-մետրանոցից վրիպեց իսպանացի վինգեր Ֆերան Տորեսը: 

59-րդ րոպեին Իսպանիայի փոխչեմպիոնը մնաց 10 ֆուտբոլիստով. վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն: 

24 խաղից հետո «Բարսելոնան»  62 միավորով առաջատարն է և 10 միավորով գերազանցում է Մադրիդի «Ռեալին», որի՝ ընթացիկ տուրի արտագնա հանդիպումը «Բետիսի» հետ կմեկնարկի կեսգիշերին: «Վալենսիան» ունի 23 միավոր ու նախավերջին՝ 19-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր

«Բարսելոնա» - «Վալենսիա»՝ 1-0 (տեսանյութ)

Ռաֆինյա,  15Վրիպում 11-մետրանոցից՝ Ֆերան Տորես, 55 («Բարսելոնա»)

Հեռացում՝ Ռոնալդ Արաուխո, 59 («Բարսելոնա»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա