Logo

«Բարսելոնան» զարմացած է Պերեսի պահվածքից

18:02 / 19.03.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնան» զարմացած է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հրաժարվել է ներկա լինել «Էլ Կլասիկոյին», հաղորդում է Diario Sport-ը:

Կատալոնացիները հույս ունեին, որ սպասվող խաղը հիանալի հնարավորություն կլիներ երկու նախագահների համար՝ քննարկելու բազմաթիվ կնճռոտ հարցեր:

Պերեսը որոշել է չժամանել «Կամպ Նոու»՝ չնայած նրան, որ պորտուգալացի կիսապաշտպան Լուիշ Ֆիգուի տրանսֆերից հետո ներկա է եղել բոլոր «Էլ Կլասիկոներին»: Ակումբում կարծում են, որ կատալոնական թիմի մարզադաշտում թշնամական մթնոլորտ կլինի՝ հաշվի առնելով «Ռեալի» դիրքորոշումը մրցավարական անձնակազմի նախկին նախագահ Խոսե Մարիա Էնրիկես Նեգրեյրայի դատական գործի վերաբերյալ: 

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կասկածվում է մրցավարական անձնակազմի նախկին նախագահին կաշառելու համար: «Արքայական ակումբը» հայտարարել է, որ նպաստելու է արդար դատավարությանը:

«Բարսելոնա» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին, ու կցուցադրվի «Վիվառո Սպորտ +»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա