Logo

«Բարսելոնայի» անակնկալ պարտությունը

01:58 / 27.04.2023Ֆուտբոլ
Բարսելոնա-Ռայո Վալյեկանո

Կատալոնական «Բարսելոնան» շարունակեց անհաջող խաղերի շարքը «Ռայո Վալյեկանոյի» հետ դիմակայությունում։

Իսպանիայի Լա լիգայի 31-րդ տուրում Չավիի գլխավորած թիմը հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց մադրիդյան ակումբին։

«Ռայո Վալյեկանոյին» հաղթանակ պարգևեցին իսպանացիներ, կիսապաշտպան Ալվարո Գարսիայի և պաշտպան Ֆրան Գարսիայի դիպուկ հարվածները: «Բարսելոնայի» կազմում խաղի հաշիվը վերջնամասում կրճատեց լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 18 գոլով միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

Հիշեցնենք, որ «Ռայո Վալյեկանոն» «Բարսելոնային» երկու անգամ հաղթել էր Իսպանիայի նախորդ առաջնությունում (1-0, 1-0), իսկ այս մրցաշրջանի առաջին շրջանի հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։

Կատալոնական ակումբն այս պարտությունից հետո 76 միավորով մնաց առաջին տեղում և պահպանում է 11 միավորի առավելությունը երկրորդ տեղում գտնվող գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» նկատմամբ, որն այս տուրում հյուրընկալվելիս 2-4 հաշվով պարտվել էր կատալոնական «Ժիրոնային»: «Ռայո Վալյեկանոն» 43 միավորով 9-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 31-րդ տուր

«Ռայո Վալյեկանո» - «Բարսելոնա»՝ 2-1 (տեսանյութ)

Ալվարո Գարսիա, 19, Ֆրան Գարսիա, 53 - Ռոբերտ Լևանդովսկի, 83

«Սելտա» - «Էլչե»՝ 1-0 (տեսանյութ)

Ջոզեֆ Այդու, 90

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա