Logo

«Բարսելոնայի» այլընտրանքային թիրախը՝ Մարտինեսի տրանսֆերի ձախողման դեպքում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 14.04.2020ՍՊՈՐՏ
26197042 0 image a 16 1584688142595 - «Բարսելոնայի» այլընտրանքային թիրախը՝ Մարտինեսի տրանսֆերի ձախողման դեպքում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

«Բարսելոնան» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Ըստ տեղեկությունների՝ կատալոնական ակումբը շվեդ ֆուտբոլիստի թեկնածությունը դիտարկում է որպես այլընտրանքային տարբերակ այն սցենարի համար, եթե չհաջողվի գնել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերը, ինչի դիմաց պահանջվող գումարը կարող է խնդիր հանդիսանալ գործարքի կայացման շրջանակում:

Իսակի՝ պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 70 մլն եվրո, սակայն նրա նախկին ակումբ Դորտմունդի «Բորուսիան» ունի նրան մինչև 2022 թվականը 30 մլն եվրոյի դիմաց վերադարձնելու առաջնահերթ իրավունք:

Հարձակվողը 2019 թվականի ամռանն է 6,5 մլն եվրոյի դիմաց միացել «Ռեալ Սոսյեդադին»: 20-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 27 խաղի (9-ը՝ մեկնարկային կազմում) և դարձել 7 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ: Իսակի պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ:

«Ինտերը» միայն մեկ դեպքում կվաճառի Լաուտարո Մարտինեսին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա