Logo

«Բարսելոնայի»՝ Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած պաշտպանը տեղափոխվեց Գերմանիա

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 30.08.2019ՍՊՈՐՏ
Spain U19 vs Portugal U19 rewarding 1 - «Բարսելոնայի»՝ Երևանում Եվրոպայի չեմպիոն դարձած պաշտպանը տեղափոխվեց Գերմանիա
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:03

-

-

«Բարսելոնայի» պաշտպան Խուան Միրանդան տեղափոխվել է «Շալկե-04»: 19-ամյա իսպանացին գելզենկիրխենցիների կազմում վարձավճարով հանդես կգա մինչև 2020/21թթ․ մրցաշրջանի ավարտը: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Միրանդան «Բարսելոնայի» սան է: Պաշտպանը «կապտանռնագույնների» գլխավոր թիմում սկսել է ելույթ ունենալ 2018 թվականից: Նա նախորդ մրցաշրջանում խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի գավաթի խաղարկության 3 և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1 մրցավեճում:

Երիտասարդ ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցել է Երևանում այս ամռանն անցկացված Մ-19 Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին ու նվաճել հաղթողի կոչումը:

«Շալկե-04»-ը Գերմանիայի Բունդեսլիգայի նոր մեկնարկած առաջնությունում անցկացրել է 2 հանդիպում՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի խաղալով Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ և սեփական հարկի տակ 0-3 հաշվով պարտվելով «Բավարիային»:

«Բարսելոնան» այսօրվա մարզումը սկսել է լռության րոպեով (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա