Logo

«Բարսելոնայի» երկրպագուն անպատվել է Վինիսիուսին

22:36 / 20.03.2023ՍՊՈՐՏ
null

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուներից մեկը ռասիստական վիրավորանք է հասցրել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի վինգեր Վինիսիուսին Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում կայացած «Էլ կլասիկոյի» ժամանակ:

Movistar-ի տեղեկություններով, Իսպանիայի փոխչեմպիոնի երկրպագուն տրիբունային մոտեցած Վինիսիուսին անվանել է «կապիկ» և «անառակի որդի»: 

Հիշեցնենք, որ «Էլ կլասիկոյում» «Բարսելոնան» կամային հաղթանակ էր տարել և 26-րդ տուրից հետո 12 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Ռեալի» նկատմամբ:

Ավելի վաղ Բրազիլիայի ազգային հավաքականի խաղացողին անպատվել էր նաև «Մալյորկայի» երկրպագուներից մեկը, որը հետագայում տուգանվել էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա