Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից լուրջ է

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
dembele - «Բարսելոնայի» ֆուտբոլիստի վնասվածքը սպասվածից լուրջ է

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ուսման Դեմբելեն հնարավոր է վիրահատության ենթարկվի: L’Équipe-ը տեղեկացնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը նրա մոտ աջ ադզրի վնասվածք է հայտնաբերել:

Ֆրանսիացին հնարավոր է վիրահատության ենթարկվի, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի մոտ 3 ամիս: Կատալոնական ակումբը սպասելու է մի քանի օր, որպեսզի հասկանա ֆրանսիացու առողջական վիճակը, ինչից հետո որոշում կկայացնի վիրահատութայն վերաբերյալ:

Դեմբելեն արդեն երկու անգամ երկար ժամանակով շարքից դուրս է մնացել աջ ազդրի մկանի վնասվածքի պատճառով:

Վինգերը վնասվածք է ստացել ԵՎՐՈ-2020-ի Հունգարիա – Ֆրանսիա խաղում փոխարինման մտնելուց հետո: Սկզբում ենթադրվում էր, որ նա բաց կթողնի երեք շաբաթ:

Դեմբելեն արդեն լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա