Logo

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը հնարավոր է դառնա Մխիթարյանի թիմակիցը. 3 առաջարկ կատալոնացիներին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 16.07.2021ՍՊՈՐՏ
pjanic barca betis - «Բարսելոնայի» ֆուտբոլիստը հնարավոր է դառնա Մխիթարյանի թիմակիցը. 3 առաջարկ կատալոնացիներին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Իտալիայում:

Sport.es-ը տեղեկացնում է, որ կատալոնական ակումբը երեք առաջարկ է ստացել բոսնիացու վարձակալության վերաբերյալ: «Բլաուգրանային» առաջարկ են ուղարկել «Ռոման», «Յուվենտուսը» և «Ինտերը»: Այդուհանդերձ, երեք ակումբներն էլ կիսապաշտպանին զգուշացրել են, որ տեղափոխության համար նա պետք է աշխատավարձի նվազեցման գնա:

Կատալոնացիները ցանկանում են հաջորդ շաբաթվա ընթացքում ձևակերպել Պյանիչի տեղափոխությունը:

Ավելի վաղ «Բարսելոնան» 31-ամյա ֆուտբոլիստին առաջարկել էր խզել պայմանագիրը, սակայն մերժում էր ստացել: Բոսնիացին նախկինում արդեն խաղացել է «Ռոմայում» և «Յուվենտուսում»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա