Logo

«Բարսելոնայի» հայտացուցակը «Վալենսիայի» հետ հանդիպման համար

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 01.02.2018ՍՊՈՐՏ
DTUZ4kNW4AAC0uN - «Բարսելոնայի» հայտացուցակը «Վալենսիայի» հետ հանդիպման համար

«Բարսելոնան» Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակչում այսօր առաջին հանդիպումը կանցկացնի «Վալենսիայի» հետ: Մրցավեճը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում:

Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն հայտացուցակից դուրս է թողել վնասվածքներ ունեցող Թոմաս Վերմալենին և Ուսման Դեմբելեին: Անդրե Գոմեշն էլ բացակայում է թեթևակի վնասվածքի պատճառով:

«Բարսելոնայի» հայտացուցակը՝

Դարպասապահներ. Տեր Շտեգեն, Սիլեսեն,
Պաշտպաններ. Պիկե, Ալբա, Դին, Ռոբերտո, Վիդալ, Ումտիտի, Յերի Մինա,
Կիսապաշտպաններ. Ռակիտիչ, Բուսկետս, Դ. Սուարես, Ինյեստա, Կոուտինյո, Պաուլինյո,
Հարձակվողներ. Լ. Սուարես, Մեսի, Պակո Ալկասեր:

«Բարսելոնա» – «Վալենսիա» խաղը մեկնարկելու է փետրվարի 1-ի լույս 2-ի գիշերը՝ 0:30-ին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա