Logo

«Բարսելոնայի» խնդրանքը մերժվել է․ «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամկետը չի փոխվի

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.09.2019ՍՊՈՐՏ
messi de jong - «Բարսելոնայի» խնդրանքը մերժվել է․ «Վիլյառեալի» հետ հանդիպման ժամկետը չի փոխվի
Խաղի մանրամասները

Իսպանիա, Լա Լիգա, 6 տուր

24 Սեպտեմբեր 2019 - 23:00

2

Բարսելոնա

1

Վիլյառեալ

1 - 0 Անտուան Գրիզման - 6`

2 - 0 Arthur Henrique Ramos de Oliveira Melo - 15`

2 - 1 Սանտիագո Կասորլա Գոնսալես - 44`

«Բարսելոնան» խնդրանքով դիմել էր Իսպանիայի Լա լիգայի ղեկավարությանը փոխելու 6-րդ տուրում «Վիլյառեալի» հետ նախատեսված հանդիպման ժամկետը:

Խաղը նշանակված է երեքշաբթի՝ սեպտեմբերի 24-ին: Կատալոնական ակումբը ցանկանում էր մրցավեճն անցկացնել չորեքշաբթի՝ սեպտեմբերի 25-ին:

Իսպանիայի գործող չեմպիոնի ղեկավարությունն ուզում էր, որ դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգն ու հարձակվող Լիոնել Մեսին, ովքեր ներկա են գտնվելու FIFA The Best 2019 մրցանակաբաշխությանը, ունենային հանգստանալու լրացուցիչ օր: Լա լիգան անտեսել է «Բարսայի» խնդրանքը:

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու երկուշաբթի, ուստի ֆուտբոլիստները Բարսելոնա են վերադառնալու միայն կեսգիշերից հետո, այսինքն՝ «Վիլյառեալի» դեմ «Կամպ Նոուում» կայանալիք խաղից պակաս, քան 24 ժամ առաջ:

«Բարսելոնայից» կարող է հեռանալ 5 ֆուտբոլիստ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա